Լյուքսեմբուրգում մեկնարկած մինև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականը սկսեց մեզ համար սովորական դարձած խայտառակ պարտությամբ:
Մեր ֆուտբոլիստները 5:0 հաշվով զիջեցին Չեխիային:
Նշենք, որ մրցավայր մեկնելուց առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հայտարարել էր, որ ունենք մրցունակ հավաքական և ֆուտբոլիստները կարող են հաղթահարել ընտրական փուլի արգելքը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 11-ին մրցելով Շոտլանդիայի հավաքականի հետ: