Ադրբեջանը որպես դիտորդ մասնակցում է Թուրքիայում անցկացվող «Doğu Akdeniz – 2017» («Արևելյան Միջերկրածով-2017») զորավարժություններին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի ռազմածովային ուժերը։
Ադրբեջանից բացի, զորավարություններին որպես դիտորդ մասնակցում են Բահրեյնը, Ալժիրը, Կատարն ու Պակիստանը։
Նոյեմբերի 6-ին սկսված զորավարժությունները կշարունակվեն մինչ նոյեմբերի 16-ը։