Papa John’s-ն «ուլտրաաջերի պաշտոնական պիցցա» հայտարարած նեոնացիստներին և աջ արմատականներին կոչ են արել ցանցի ռեստորաններում արտադրանք չգնել: Այս մասին USA Today թերթին տված հարցազրույցում ասել է ընկերության հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Փիթեր Քոլինսը:
«Մենք չենք ուզում, որ այդ անձինք գնեն մեր պիցցան»,- ասել է Քոլինսը:
Նա հավելել է, որ ընկերությունում դատապարտում են ռասիզմը և բոլոր կազմակերպություններին, որոնք դրան աջակցում են: