Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ԱՄՆ-ում թմրանյութերի հայտնաբերման վերաբերյալ զորավարժանքների են մասնակցել: Վրաստանի ՆԳՆ-ին են փոխանցել նաև 6 ծառայողական շուն К9 նախագծի շրջանակներում: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով նախարարությանը:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել ուսումնական ծրագրի փակման արարողությունը:
К9 նախագծի նպատակն է՝ պայքարել թմրանյութերի և թմրատրանզիտի դեմ, իրականացվում է ԱՄՆ Պետական հակաթմրանյութային և իրավապահ մարմինների հետ հարաբերությունների միջազգային բյուրոյի ֆինանսավորմամբ: