Հետազոտողներ Մարեք Քարլայները և Ջոնաթան Ռոսները Չիկագոյի և Թել-Ավիվի համալսարաններից եկել են եզրակացության, որ քվարկային սինթեզը պոտենցիալ կարող է 8 անգամ ավել էներգիա տալ, քան ավանդական ջերմամիջուկայինը: Մասնիկների զանգվածների հաշվարկները հնարավոր պառակտման դեպքում ցույց են տվել, որ Մեծ հադրոնային կոլայդերի կողմնակի արտադրանքը կարող է զգալիորեն լավը լինել էներգիայի ավանդական տեսակներից, հայտնում է Life-ը:
Քվարկների միավորումը բարիոնների ևս ուսումնասիրվել է: Ենթաատոմային մասնիկների միավորման դեպքում, ըստ գիտնականների, մոտ 9 անգամ ավելի շատ էներգիա է արտազատվում, քան ջրածնային սինթեզման դեպքում: Փաստացի քվարկների օգտագործումը որպես էներգիայի աղբյուր կարող է նոր դարաշրջանի հիմք լինել էներգետիկայում: