Twitter միկրոբլոգների ցանցի ներկայացուցիչները հայտնել են նոր գործառույթի ներմուծման մասին, որը թույլ է տալիս միկրոբլոգում հրապարակել 280 նիշ ծավալով հաղորդագրություններ, ինչը կրկնակի գերազանցում է ներկայում գործող սահմանաչափը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընկերության պաշտոնական բլոգում։
Նիշերի թիվը կրկնակի մեծացնելու մտադրության մասին ընկերությունում հայտարարել էին դեռևս սեպտեմբերի վերջին։ Մասնագետների խոսքով՝ շատ օգտատերեր, ովքեր գրում են անգլերենով, դժվարությունների են բախվում սահմանափակման պատճառով և չեն կարողանում իրենց մտքերն արտահայտել մեկ հաղորդագրությամբ։
Նորարությունը չի տարածվում ճապոներենի, չինարենի և կորեերենի վրա։