ԵՄ-ն պնդում է Իրանի հետ միջուկային գործարքի լիակատար իրագործման հարցում, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից: RT-ի հաղորդմամբ՝ այս մասին Վաշինգտոնում լրագրողներին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ամերիկացի գոծընկերների հետ խորհրդակցությունների արյունքներով:
Մոգերինին նշել է, որ «Միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը պետք է իրագործվի բոլոր կողմերից»: «Մենք վստահում ենք Իրանի կողմից միջուկային պայմանավորվածությունների լիակատար իրագործման մասին ԱԷՄԳ զեկույցներին»,- ասել է նա:
«Իրանի հետ համաձայնագրի վերանայումը տարբերակ չէ»,- ասել է Մոգերինին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն «մտադիր չէ միջմտել Իրանի հարցով ԱՄՆ ներքին բանավեճերին»: