Երբ մեր պետության մեջ առաջնահերթությունը տրվում է բանակին եւ ոստիկանությանը, սա խոսում է այն մասին, թե ինչպիսի հասարակություն են ուզում կառուցել իշխանությունները։ Այս մասին այսօր «Կրթության ֆինանսավորման կրճատում. նոր բյուջեի մարտահրավերները» քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ այս իշխանությունը կարևորում է բանակն ու ոստիկանությունը, կրթությունը նրանց համար բեռ է: