Կրթությունը չկարևորելու քաղաքականությունը խոսում է իշխանությունների դիրքորոշման մասին, քանի որ կիրթ հասարակության պայմաններում դժվար է տանել սխալ քաղաքականություն։ Այս մասին այսօր «Կրթության ֆինանսավորման կրճատում. նոր բյուջեի մարտահրավերները» քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Խոսում ենք կրթության մասին, բայց ունենք մի իրավիճակ, երբ խոսակցություններ են պտտվում ԳԱԱ շենքը հյուրանոցի վերածելու մասին։ Այսինքն, ինչ է ստացվում՝ չհաջողեցինք գիտության ոլորտում եւ քոսոտ գիտությունից կառուցում ենք քոսոտ հյուրանոց»,-նշեց Բագրատյանը: