Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեկ միլիարդը շշմելու մեծ թիվ չէ և կապված է զուտ վարչապետի հետ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը (Սլովակիա):

– Օրերս  ռուսական «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Ներդրողների ակումբն» առաջիկա օրերին հանդես է գալու Հայաստանում 1 միլիարդ դոլար ներդրում կատարելու նախաձեռնությամբ։ Ի՞նչ եք կարծում՝  կլինի՞ այդպիսի ներդրում, թե՞ սա կմնա զուտ հայտարարության, գուցե նաև PR-ի մակարդակում։

Սա կապված է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Քանի որ զուտ ռուսահայ գործարարներ են ներգրավված այդ ակումբում՝ բնական է, որ սա հատուկ վարչապետի կողմից քայլ է Ռուսաստանի հետ ունեցած իր կապերի հիման վրա ինչ-որ արդյունք ցույց տալու։ Լույսի պես պարզ է, որ ոչ ոք հենց այնպես Հայաստանում մեկ միլիարդ ներդրում չի կատարի, և  ի՞նչ մեկ միլիարդ՝ տեսնենք, թե որևէ  մեկը 100 կամ 200 միլիոնի ներդրում կանի՞ այս կործանված տնտեսության մեջ։ Սա քաղաքական քայլ է, բայց ինչպես մնացած բոլոր քայլերը՝ չմտածված ու չհաշվարկված։ Հիմա հարց է առաջանում՝ այդ մեկ միլիարդի քանի՞ տոկոսն է արդեն ներդրվել. զրո տոկոսը։

– Եթե կարծում եք, որ սա զուտ Կարեն Կարապետյանի համար է, այդ դեպքում ինչո՞ւ է այդ մասին հայտարարում Սերժ Սարգսյանը, այն էլ՝ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Չէ՞ որ նշվում է, որ նրանց միջև նույնիսկ մրցակցություն  կա 2018-ին ընդառաջ։

Եթե «ՌԻԱ Նովոստիին»  է Սերժ Սարգսյանը հարցազրույց տալիս, արդեն պարզ է։ Այդ լրատվամիջոցին տված բոլոր հարցազրույցներում տարբեր երկրների ղեկավարներ, վարչապետեր խոսում են իրենց երկրի ապագայից, հաջողություններից, Ռուսաստանի հետ ապրանքափոխանակման ծավալներից և այլն։ Ուրիշ ի՞նչ կարող էր ներկայացնել Սերժ Սարգսյանը որպես փայլուն ապագա, չէ՞ որ բացարձակապես ոչնչի ֆոնի վրա հայտարարել, որ մեկ միլիարդ ներդրում է լինելու՝ արդեն մեծ բան է։ Իհարկե, շշմելու մեծ թիվ չէ, բայց Հայաստանի պարագայում  դա այսօր առավելագույնն է։ Ես միայն այդ պատճառը կարող եմ բերել։

– Եթե չեմ սխալվում՝ դուք անձամբ եք ճանաչում «Ներդրողների ակումբի» որոշ մարդկանց. ի՞նչ եք կարծում՝ սա ռուսակա՞ն, թե՞ ռուսահայկական ներդրում է լինելու։

Ես չեմ կարծում, որ հնարավոր է  այդպիսի բաժանում լինի։ Բնական է, որ սա գրանցվելու է որպես հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման բարձր ցուցանիշ։ Ես ավելի կարևոր եմ համարում այն հարցը, թե արդյոք սա չի՞ բերի Ռուսաստանի հետագա ազդեցության մեծացման, և արդյոք դա ձեռնտո՞ւ է Հայաստանին։ Բայց ես ինքս կողմ եմ, որ եվրոպական դոնոր կազմակերպություններ մտնեն Հայաստան, որպեսզի Հայաստանն իր մեջքը շտկի Ռուսաստանի առաջ և կարողանա պահանջատիրոջ անունից խոսել։ Այսօր բոլորս հասկանում ենք, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը վատ վիճակոմ է, Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի լեզուները կտրվել են։ Սրա պատճառն այն է, որ մենք տնտեսություն չունենք, իսկ թշնամին զարգացնում է իր տնտեսությունը։ Երկրորդ պատճառն այն է, որ մենք բանակցելու  համար անհրաժեշտ քաջություն չունենք։ Արդյոք մեզ պե՞տք է, որ ևս մեկ միլիարդ միակողմանի ներդրումներ լինեն մեր ռազմավարական գործընկերոջ կողմից՝ ես կտրականապես դեմ եմ։ Ցանկալի է, որ եվրոպական և այլ երկրներից ներդրողներ գան Հայաստան։

– Հայաստանին, Ռոբսոնի օրինակով, նշեմ՝ անհրաժե՞շտ են նման գումարներ։ Այդ ակումբի անդամներից մեկը, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցում է «օրենքով գողերի»  հավաքներին, ընդհանրապես նորմա՞լ է, որ Հայաստան նման գումարներ մտնեն։

Այդ հարցին նույնիսկ դպրոցական երեխան կպատասխանի՝ ոչ։ Սարսափելի է, որ մեր երկրում այնպիսի մակարդակ է, որ  լրագրողի մեջ նման հարց է ծագում։ Այսօր եվրոպացուն այդ հասկացությունը՝ «օրենքով գող», հայտնի չէ, Եվրոպայում, կոնկրետ՝ Սլովակիայում 20 տարի առաջ կային հանցագործներ, որոնք թմրանյութերի վաճառքով էին զբաղվում, բայց նրանց քոքից կտրել են։ Ես լսել եմ, որ այսօր Հայաստանը միջանցիկ երկիր է թմրանյութերի առքուվաճառքի հետ կապված։ Չի կարող այնպես լինել, որ դրան չմասնակցի բարձրագույն ղեկավարությունը. առանց մաքսային կոմիտեի, ոստիկանության գիտության նման բան հնարավոր չէ։ Ե՛վ օրենքով գողեր, և՛ փողերի լվացում և այն, որ Տիգրան Սարգսյանի շնորհիվ մեր ոսկու պաշարը անհայտ գնաց՝ ամեն մեկն այնպիսի հանցագործներ են, որոնք պետք է օրենքի առաջ պատասխան տան։ Այս ֆոնի վրա Ռոբսոնը փոքր կետ է, բայց իհարկե բոլորի զայրույթն  է առաջացնում ՝ ինչո՞ւ պետք է դիվանագիտական անձնագրով ու համարներով շրջի, ինչքան լսել եմ՝ նա նույնիսկ օրենքով գող չի, սովորական հանցագործ է,  որ օգտվում է այդպիսի իրավունքներից։ Սա իհարկե վրդովեցուցիչ է։

– Կա այսպիսի տեսակետ՝ Սերժ Սարգսյանի հույսը 2018-ին լինելու է ՀՀԿ-ն, Կարեն Կարապետյանինը՝ ռուսահայ գործարարները՝ մասնավորապես Սամվել Կարապետյանը։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ գործոններից  է կախված այդ որոշումը։

Այդ կարծիքը տարածված  է հայկական տեղական մամուլում, հիմնականում, այո՛, այդպես է մեկնաբանվում։ Բայց պայքարի մասնակիցներն էլ չգիտեն՝ ինչ վերջաբան կլինի։ Միայն Հայաստանից չի կախված, կան աշխարհաքաղաքական խնդիրներ։ Այո՛, կա բանակ ՀՀԿ-ում, որ գիտի՝ հենց Սերժ Սարգսյանը գնա, իրենք կվերանան, կհայտնվեն գուցե ճաղավանդակներում։ Իսկ Կարապետյանի ուժն էլ Սամվել  Կարապետյանն ու մի քանի այլ ռուսահայ գործարարներն են։ Իսկ թե ինչպիսի արդյունք կլինի՝ հիմա դժվար է կանխագուշակել։ Մենք դրսից հետևում ենք  իրավիճակին, ու կարծում եմ՝ ահավոր պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում։ Նախ՝ սոցիալ-տնտեսական լարվածությունն անցել է  նիշը, և   ժողովուրդը կարող է թքել ամեն ինչի վրա ու փողոց դուրս գալ։ Մյուս կողմից՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան հարաբերություններում Հայաստանը վերջին ու արհամարհված տեղը գրավեց։ Այս իրավիճակում Արցախյան հարցով մեծ ճնշումներ են սպասվում Սերժ Սարգսյանի վրա, նա էլ բնականաբար դա շուռ է տալու ժողովրդի վրա ու ստիպելու է, որ պայթյունը կայանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում