Անձը, որը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և որոշել է ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի, երեխայի խնամքի կազմակերպման համար, որպես գործատու, կարող է աշխատանքի վերցնել դայակի, ում աշխատավարձի 50 տոկոսը (բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է) կփոխհատուցի պետությունը: Սոցիալական նոր ծրագիրը ԱԺ քննարկման ժամանակ ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն, նկատեց. «Պարզվում է՝ այս օրենքը ոչ թե մայրերին օգնելու համար է, այլ դայակներին հարկային դաշտ բերելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: