Լիբանանի հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրին երեքշաբթի լքել է Էր-Ռիյադը և այցով ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբի է մեկնել: Այս մասին հայտնում է Al Mustaqbal հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Հարիրին մտադիր է հանդիպել Աբու-Դաբիի թագաժառանգ արքայազնի՝ ԱՄԷ-ի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամմեդ բեն Զաիդ Ալ Նահայյանի հետ:
Անցած շաբաթ լիբանանցի վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Կառավարության ղեկավարը հայտարարությունն արել էր Էր Ռիադ այցի ժամանակ։ Իր որոշումը նա բացատրել էր մահափորձի սպառալիքով։
Հարիրին մեղադրել է «Հըզբոլլահին» արաբական աշխարհում և մասնավորապես հայրենիքում ատելության բռնկման մեջ։