«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ ԵՊՀ-ում անժամկետ դասադուլ է։ Ուսանողները բողոքում են ընդդեմ տարկետման իրավունքի վերացման, որը նախատեսվում է օրենքով։
Այժմ ուսանողները պահանջում են բանավեճ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: