Թարմացումը Google Assistant ձայնային օգնականում ներառել է երաժշտական գործառույթ, որը «ճանաչում» է մոտակայքում միացված երաժշտությունը։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Պարզելու համար, թե ինչ երգ է միացված, օգտատերը պետք է հարցնի ծրագրին՝ «Սա ի՞նչ երգ է», որից հետո Google Assistant-ը կգտնի ստեղծագործության անվանումը, կատարողի անունը, խոսքերն ու հղում դեպի YouTube։
Ծրագիրը դեռևս միայն կարողանում է գտնել հանրաճանաչ երգերը։ Պարզելու համար, թե դա ինչ ստեղծագործություն է, ծրագրից մոտ 1 րոպե կպահանջվի։