Քրդական ինքնավարության պատվիրակությունը մտադիր է ուղևորվել Բաղդադ՝ քննարկելու դաշնային կառավարության հետ ինքնավարության քվոտան 2018 թվականի երկրի բյուջեի նախագծում։ Այս մասին հայտնում է Shafaq պորտալը՝ հղում անելով Քրդստանի Հայրենասիրական միության հայտարարությանը։
«Քրդստանից կառավարական պատվիրակությունը մոտ ժամանակներս կուղևորվի Բաղդադ՝ դաշնային իշխանությունների հետ տարածաշրջանի բյուջեն, ինչպես նաև այլ հարցեր քննարկելու համար»,-նշվում է կոմյունիկեում։
Այցը Բաղդադ տեղի կունենա հաջորդ կիրակի։