Այսօր՝ նոյեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի դիմաց, Opel մակնիշի 34 RT 463 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով՝ հենց գետնանցման վրայով, դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները։ Ժամանել են նաև Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։