iPhone X սմարթֆոնի դիսփլեյը կարող է հակված լինել «այրման» կամ այլ վիզուալ փոփոխությունների։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը՝ հղում անելով Apple-ի տեխնիկական աջակցության կենտրոնի հաղորդագրությանը։ «Այրում» ասելով նկատի ունի թերություն, երբ էկրանին մնում են հին պատկերների հետքեր՝ նորերի հայտնվելուց հետո։ Պարբերականը կարծում է, որ Apple-ը նախապես զգուշացնում է թերության մասին, քանի որ խնդիրը կարող է դառնալ շատ տարածված։
Նախկինում նման խնդրի բախվել են Google-ի Pixel 2 XL սմարթֆոնի օգտատերերը։ Վերոնշյալ երկու սմարթֆոնները հանդերձված են OLED օրգանական լուսադիոդներով դիսփլեյներով։