Կիպրոսում տեղի ունեցած թաեքվոնդոյի երիտասարդների առաջնությունում հաջող են ելույթ ունեցել Ռոման Հայրապետովը և Անդրանիկ Խաչատրյանը: Հայրապետովը նվաճել է արծաթե, իսկ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալ:
Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցել է վեց մարզիկ: Մրցանակակիր դարձած թաեքվոնդոյիստները ներկայացնում են «Արմ-Մար» ակումբը: