Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Պուտինը կուլտուրական ձևով Էրդողանին կասի՝ դու ի՞նչ կապ ունես Ղարաբաղյան հարցի հետ

Միջազգայնագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Ղարաբաղյան հարցն այսօր ավելի ցավոտ են ընդունում Թուրքիայում, քան Ադրբեջանում: «Թուրքերը  հայ ժողովրդից խլել են ունեցվածք, հող ու կյանք։ Իրենց համար դա ազգի մենթալիտետի խնդիր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գրիգորյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչո՞ւ է Էրդողանը Ղարաբաղյան հարցով Պուտինի հետ հանդիպում նախաձեռնում։

Գրիգորյանը նշում է՝ Էրդողանի նախաձեռնությունը կապված չէ Ալիևի զանգի հետ. «Նա իր մեջ չի կարողանում դա ընդունել։ Երկրորդ՝ այո՛, Թուրքիան հասկանում է՝ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը մեկընդմիշտ կկորցնի Ղարաբաղը։ Ղարաբաղն իր անկախությունն ուժեղացնում է, Ղարաբաղի բնակչությունը մեծանում է, տնտեսությունը, ճիշտ է, փոքր է, բայց դինամիկ։ Սա է  պատճառը, որ նա այդ հարցն ուզում է նորից բարձրացնել։ Տարածաշրջանում գործընթացներ են ընթանում, ինքն ուզում է տեղավորվել այնտեղ՝ մի բան տալ Ռուսաստանին, դրա փոխարեն մի բան ստանալ։ Բայց ես չեմ հավատում, որ կստանա, և ոչ նրա համար, որ Ռուսաստանը մեր մասին է մտածում։ Իրենք պարզապես մտածում են՝ ո՞վ է Էրդողանը, որ միջամտի մեր ներքին հարցերին։ Ես համոզված եմ՝ Պուտինը կուլտուրական կասի՝ ի՞նչ կապ ունես այդ հարցի հետ»։

Մեր զրուցակիցը չի բացառում, որ Թուրքիայի ակտիվացումը Ղարաբաղյան հարցում կարող է կապված լինել նաև այն բանի հետ, որ Միացյալ Նահանգներն  այժմ ավելի շատ զբաղված է ներքին խնդիրներով և Ղարաբաղյան հարցն առաջնահերթություն չի համարում:

«Այդտեղ կա ճշմարտություն։ Ես չեմ ուզում ասել, որ շատ են  հեռացել, բայց Թրամփի վարչակարգն այսօր մի քանի ավելի խոշոր հարցերով է զբաղված։ Այստեղ կա նաև մեր խնդիրը՝ մենք պետք է անընդհատ աշխատենք ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ, որպեսզի նրանք էլ հետաքրքրվեն Ղարաբաղյան հարցով»,- եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում