Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղիով հասել է թուրքական Մերսին քաղաք։ Այս մասին հայտնում «Անադոլու» գործակալությունը։
Գնացքը Մերսին է տեղափոխել 600 տոննա հացահատիկով բեռնված 30 բեռնարկղ։ Կարսից Մերսին 1258 կմ հեռավորությունը գնացքը հաղթահարել է 30 ժամում։
Երկաթուղու բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, Բաքվում։ 826 կմ երկարությամբ նոր երկաթգիծը միացնում է Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան։ Երկաթուղու գործարկմամբ կմեծանա Ղազախստանի նշանակությունը որպես արտահանող երկիր։