Apple ընկերության երկրպագուները գտնել են միջոց՝ iPhone X-ի էկրան վերադարձնելու Home կոճակը։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Սմարթֆոնի հատուկ գործառույթների միացումը թույլ կտա էկրանին կցել հայտնի կոճակի թվային անալոգը։
Այդ հարցում պետք է դիմել օպերացիոն համակարգի հնարավորություններին։ Դրա համար օգտատերերը պետք է սարքի կարգավորումներում ակտիվացնեն սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար նախատեսված Assistive touch գործառույթը, այնուհետև ընտրեն Home վիրտուալ կոճակը, որը կհայտնվի էկրանի վրա։