Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Մեկուսացված Հայաստանի համար հոգեբանական ուժ կլինի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

 – Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը պատրաստվում են համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ստորագրել։ Դուք ի՞նչ եք կարծում, այս անգամ խոչընդոտներ կլինե՞ն։ Կարո՞ղ է Մոսկվան վերջին պահին նորից խնդիրներ առաջացնի։

– Չեմ կարծում, որ Ռուսաստանի կողմից խոչընդոտներ լինեն։ Հակառակը՝ այդ պայմանագիրը կարող է օգտագործվել որպես օրինակ՝ ցույց տալու, որ Եվրոպայի հետ խնդիրներ չունեն, հետո՝ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև խնդիրներ չկան։ Այսինքն՝ Հայաստանի խողովակով Մոսկվան կգնա դեպի խաղաղություն ու զարգացում և ոչ դեպի լարվածություն։ Համենայնդեպս, այս պահին ես խոչընդոտներ չեմ տեսնում, գուցե վերջին պահին ինչ-որ բան պատահի, բայց այն, ինչ մենք այստեղ լսում ու ուսումնասիրում ենք՝ հուշում է այն, ինչ ես նշեցի՝ պայմանագիրը կստորագրվի, բայց երբ՝ չգիտեմ։ Արդյո՞ք Հայաստանում հիմա մրցում չկա Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև, թե որ մեկը իր անունը պետք է դնի այդ փաստաթղթի տակ և հավերժացնի իր անունը պատմության մեջ։

Իհարկե, փորձագետները նշում են, որ այս համաձայնագիրը շատ ավելի թույլ է, քան 2013-ի Ասոցացման փաստաթուղթը։ Դուք, այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ այն ի՞նչ կտա Հայաստանին։

– Ավելի լավ է ստորագրել այդ պայմանագիրը, քան չստորագրել։ Ստորագրելով այդ համաձայնագիրը՝ Հայաստանը կդառնա ԱլԳ անդամ չորրորդ պետությունը, որ Եվրամիության հետ նման համաձայնագիր ունի։ Նույնիսկ եթե իր բովանդակությամբ զիջում է, թույլ է՝ շատ կարևոր է, որ ստորագրենք։ Այդ դեպքում Եվրամիությունն էլ կարող է ասել, որ Արևելյան գործընկերության ծրագիրը՝ այն, որ իրականացվում է հետխորհրդային հանրապետությունների հետ, կարևոր նշանակություն ունի, «պարապ» նախաձեռնություն չէ։ Կա նաև հոգեբանական գործոն։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան միացյալ ծրագիր ունեն երկաթգծի հետ կապված, վերջերս էլ բացումը տեղի ունեցավ։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ համագործակցության նոր ծրագրեր մշակվեցին, արդյո՞ք Հայաստանը չեզոքացվում ու մեկուսացվում է այս ամենով՝ իհարկե այո։ Իսկ ստորագրելով այդ համաձայնագիրը՝ Հայաստանը հոգեբանական ուժ ու կարևորություն կստանա։

– ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև միասնական հռչակագիր ընդունել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հռչակագրում հակամարտությունների վերաբերյալ կան այնպիսի ձևակերպումներ, որոնք հայանպաստ չեն՝ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հետ կապված։ Ի՞նչ կարող է անել Հայաստանը։

– Հայաստանը համաձայն է և՛ ինքնորոշման իրավունքի, և՛ տարածքային ամբողջականության սկզբունքներին, որ արձանագրված են Մինսկի խմբի տարբեր հայտարարությունների մեջ. կարող է դա մեջբերել։ Վստահ եմ, որ Հայաստանը շեշտը կդնի ինքնորոշման իրավունքի վրա և կփորձի այնպես անել, որ այդ ձևակերպումը լինի։ Եթե միայն տարածքային ամբողջականության սկզբունքն է կամ սահմանների անսասանության (intangibilitռ)՝ լավ չէ, բայց ըստ իս՝ Հայաստանը պետք է շեշտը դնի հենց ինքնորոշման իրավունքի վրա՝ ամենաքիչը անձեռնմխելիության վրա (inviolabilitռ), որովհետև անձեռնմխելիությունը (inviolabilitռ) և անսասանությունը (intangibilitռ) տարբեր սկզբունքներ են։ Պետք չէ շփոթել․անսասանություն նշանակում է, որ իրավունք չունես սահմանը փոխել։ Անձեռնմխելիություն նշանակում է, որ կարելի է փոխել միայն ու միայն, եթե կողմերը համաձայն են խաղաղ ճանապարհով փոխել իրենց զույգ սահմանը։

Արցախի Հանրապետությունն է, որ խնդիր ունի Ադրբեջանի հետ, ոչ՝ Հայաստանը։ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը Ղարաբաղի վերաբերյալ են, այնտեղ հստակ գրված է՝ Հայաստանն այդ հակամարտության մասնակիցը չէ։

Իսկ հնարավորություն կա՞, որ այնպես արվի, որ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման մասին հիշատակում լինի։ Օրինակ՝ Ֆրանսիան, որպես ԵՄ ներկայացուցիչ Մինսկի խմբում, կարո՞ղ է որևէ բան անել։

– Դժվար է, Եվրոպական միությունը, իբրև մասնակցող, լիազորություն չունի։ Մինսկի խմբում կան եվրոպական պետություններ, նույնիսկ նախագահական պետություն Ֆրանսիան, բայց զուտ որպես մասնակցող Եվրոպական միություն չկա։ Նման միջամտություն չի կարող լինել։

Նույնիսկ Ֆրանսիա՞ն չի կարող։

– Ֆրանսիան կարող է առաջարկել, բայց հռչակագիրը Ֆրանսիայի հետ չի ընդունվում, ԱլԳ գագաթնաժողովի շրջանակներում է ընդունվում Եվրամիության հետ։ Դրանք տարբեր հասկացություններ են։ Ֆրանսիան կարող է քայլեր անել որպես համանախագահող երկիր, բայց չի անի։ Եվրոպական պետությունները կարող են առարկել նույնիսկ նրա մասնակցությանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, կարող է առաջարկեն փոխարինել այլ երկրով։ Իհարկե, Ֆրանսիան չի համաձայնվի, բայց խնդիրներ կառաջանան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում