Skype-ում քիչ առաջ հայտարարել են, որ առաջիկա մեկ ժամվա ընթացքում իրենք կկարգավորեն ծառայության աշխատանքը: Խնդիրն, ըստ Skype-ի պատասխանատուների, հայտնաբերված է: Խափանման պատճառը ոչ ճիշտ կարգավորումներն են:
Հիշեցնենք, որ ինտերնետ հեռախոսակապի ամենախոշոր ծառայության՝ Skype-ի աշխատանքում այսօր կրկին նկատվում են զգալի սահմանափակումներ: Սա երկրորդ նմանատիպ վթարն է վերջին երկու շաբաթվա ընթացքում:
Skype-ի ղեկավարությունը պաշտոնական բլոգի միջոցով հայտարարել է, որ ստուգում է խափանման մասին տեղեկությունները՝ պարզելու դրանց պատճառները: Հիշեցնենք, որ նմանատիպ խափանում տեղի էր ունեցել մայիսի 25-ին: Այն ժամանակ ընկերությունը խորհուրդ էր տվել հեռացնել shared.xml ֆայլը: