Նոր iPhone X-ի առաջին գնորդները բախվել են հեռախոսի ակտիվացման խնդրին։ Նշվում է, որ խոտանին բախվել են սարքի ամերիկացի օգտատերերը։ Սմարթֆոնի միացման ժամանակ Sprint, Verizon և AT&T սիմ-քարտերի տերերը էկրանների վրա տեսել են հաղորդագրություն այն մասին, որ սերվերը հասանելի չէ։
Մի քանի տասնյակ մարդիկ օգնության համար արդեն դիմել են սպասարկման կենտրոններ։
iPhone X-ը ներկայացվել է Apple ընկերության կողմից սեպտեմբերին։ Դրա արժեքը սկսվում է 999 դոլարից։ Մոդելի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 3-ին։