Նոյեմբերի 18-ին Բաքվում իր աշխատանքները կսկսի մերձկասպյան երկրների գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահները:
«Հանդիպման ընթացքում նախատեսվում է կարծիքներ փոխանակել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ»,- ըստ «Новости-Казахстан»-ի՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ասկար Աբդրախմանովը և հավելել, որ անդրադարձ կկատարվի նաև մերձծովյան երկրների համագործակցությանը, այդ թվում` անվտանգության ապահովման ոլորտում: