Օրերս պապարացիները լուսանկարել էին հոլիվուդյան գեղեցկուհուն Լոս Անջելեսում, ով շրջել է կարճ կիսաշրջազգեստով։ Դերասանուհի Անջելինա Ջոլին հանրությանը ցուցադրել է երկար, նիհար ոտքերը։
Անջելինան կերպարը լրացրել էր մուգ ապակիներով խոշոր ակնոցներով ու սև կիսաճտքավոր կոշիկներով։ Երկրպագուները նկատել են, որ վերջին շրջանում նրա տեսքը բարելավվել է։ Նրանք ենթադրում են, որ Անջելինան այլևս չի տառապում Բրեդ Փիթից ամուսնալուծվելու պատճառով, այլ վայելում է նոր հարաբերությունները։