Դելտապլանը, որում եղել են Ադրբեջանից և Ուկրաինայից երկու զբոսաշրջիկներ, Բաթումում Սև ծովն է ընկել։ Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամլո ծառայությանը։
«Թռչող սարքը ծովն է ընկել թռչելու փորձից անմիջապես հետո։ Փրկարարները կարողացել են դուրս բերել այն և դրանում գտնվող երկու զբոսաշրջիկներին քարշակող սարքի օգնությամբ»,-նշվում է հաղորդագրությունում։
Տուժածներ չկան։ Դելտապլանն ընկել է 15 մետր բարձրությունից։