Friday, 29 03 2024
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան

Ադրբեջանի փակ բնակավայր Նարդարանի բնակիչները պահանջում են գտնել ցուցարարների վրա կրակողներին

Currenttime.tv-ի թղթակցին հաջողել է այցելել ադրբեջանական փակ բնակավայր Նարդարան և զրուցել 2015 թվականի ցույցերի առաջնորդներից մեկի հետ, որոնց ժամանակ իշխանությունները կրակ են բացել ցուցարարների վրա։

Ցույցերը Նարդարանում (Բաքվից 25 կմ հյուսիս) սկսվել էին դեռևս 2002 թվականին։ Մարդիկ դժգոհել են այն բանից, որ ոչ բոլոր տներում են գազ միացրել, ինչպես նաև բողոքել այն բանից, որ կանանց արգելված է իսլամական գլխաշորեր կրելը։ Ի տարբերություն Բաքվի և Ադրբեջանի այլ շրջանների բնակիչների՝ Նարդարանում կանայք կրում են հիջաբ, ինչպես Իրանում։

Image result for азербайджанского поселка Нардарана

2015 թվականի նոյեմբերին մարդիկ հերթական անգամ փողոց էին դուրս եկել, սակայն իշխանություններն այնտեղ էին մտցրել հատուկ ջոկատայինների և կրակ բացել ցուցարարների ուղղությամբ։ Զոհվել էր առնվազն 5 մարդ։ Բողոքական շարժման առաջնորդները ձերբակալվել էին։ Իշխանություններն այդ ժամանակ հայտարարել էին, որ իրենց հաջողվել է ահաբեկչություն կանխել, որը ծրագրվել էր գյուղում տեղակայված «Մուսուլմանական միություն» խմբավորման կողմից։

Բնակավայրի մուտքի մոտ տեղակայվել են զինված անձանցով անցակետեր, մուտքը թույլատրել են միայն տեղի բնակիչներին։ Բնակավայրը դե ֆակտո դարձել է փակ տարածք։ Այնտեղ լրագրողների մուտքն արգելվել է։

Image result for азербайджанского поселка Нардарана

Թղթակցին հաջողվել է զրուցել Աբուլֆազ Բունյադովի հետ։ 2015 թվականին նրան վիրավորել էին, հետո՝ ձերբակալել։

Նրան ազատ են արձակել 2016 թվականի դեկտեմբերին։ Հիմա նա մասնակի կաթվածահար է և չի կարողանում քալել, քանի որ բանտի բժիշկները հրաժարվել էին նրան բուժել։ Այժմ արդեն ուշ է տղամարդուն օգնելու համար։

Related image

Նրա տան մոտ 24-ժամյա հսկողություն է սահմանված, նրա մոտ թողնում են միայն հարազատներին, վերջիններս էլ հենց ձայնագրել են թղթակցի հարցերի պատասխանները։

Հարցազրույցի ժամանակ Բունյադովն ասել է, որ ցանկանում է, որպեսզի իշխանությունները հետաքննեն 2015 թվականի դեպքերը, գտնեն նրանց, ովքեր ցուցարարների վրա կրակ բացելու հրաման են տվել, և պատժեն նրանց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում