Սիրիական Դեր Զոր քաղաքից ոչ հեռու գտնվող փախստականների խոշոր կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 100 մարդ։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։
Եվս մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։
Մահապարտ ահաբեկիչը գիշերն ականապատված ավտոմեքենայով մուտք է գործել կենտրոնի տարածք և պայթեցրել այն։ Կենտրոնը գտնվում է Դեր Զորից հյուսիս-արևմուտք՝ Կոնիկո և Ջաֆրա շրջանների միջև։