Logitech տեխնոլոգիական ընկերությունը մշակել է ֆիզիկական ստեղնաշարը վիրտուալ իրականությունում ինտեգրելու համակարգ։ Վիրտուալ ստեղնաշարը թույլ կտա տեքստ հավաքել և ղեկավարել ինտերֆեյսը։
Ընկերության կողմից ներկայացված նախատիպում կիրառվում է վիրտուալ իրականության HTC Vive սաղավարտը, հատուկ կոնտրոլլեր և ծրագրային ապահովում, որի օգնությամբ վիրտուալ իրականությունում ստեղծվում են ստեղնաշարային մոդելներ։
Ըստ ներկայացված հոլովակի՝ օգտատերը կարող է ընտրություն կատարել վիրտուալ իրականությունում ստեղնաշարի արտացոլման մի քանի տարբերակներից։
Համակարգի կոմերցիոն տարբերակի հայտնվելու ժամկետները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ ամբողջական փաթեթը կկազմի 150 դոլար։