Թուրքիան Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունների լիարժեք իրավունք ունի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես նշել է Էրդողանը՝ Թուրքիան կոչնչացնի Սիրիայի և Իրաքի տարածքներում բոլոր ահաբեկչական կազմակերպություններին։
Նրա խոսքով՝ ոչ մի երկիր թույլ չի տա, որպեսզի իր սահմաններին ստեղծվի ահաբեկիչների միջանցք։
Նշենք, որ Թուրքիան սկսել էր ռազմական տեխնիկա կուտակել սիրիական սահմանին հունիսի 21-ին։ Ռազմական տեխնիկան կենտրոնացել էր թուրքական Քիլիս նահանգում, որը սահմանակից է սիրիական տարածքին։ Այն վերահսկվում է YPG-ի և PYD-ի ջոկատների կողմից։