Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Նախապես չենք հրապարակի պլանը, որ վարչախումբը չկանխարգելի. սպասում ենք հարմար պահի

«Հանուն Հայաստան պետության» ճակատը հրապարակեց հռչակագիրը, որի շուրջ տևական ժամանակ է՝ Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած ցուցակի անձինք քննարկումներ էին տանում։

Ճակատի նախաձեռնողներից Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք զուգահեռ նաև գործողությունների պլան են մշակում. «Գործողության քայլերը նախապես չենք հրապարակի, որ վարչախումբը կանխարգելիչ քայլերի հնարավորություն չունենա։ Այդ առումով պակաս հրապարակայնություն կլինի»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ առաջիկայում գործողությունների ճանապարհային քարտեզի հետ կապված կոնկրետ քննարկումներ կլինեն: «Բացի այդ՝ քաղաքականության մեջ լուրջ խնդիր կա պահի ճիշտ ընտրության առումով։ Մենք չենք կարող ասել՝ այսօր, վաղը կամ մեկ ամիս հետո կիրականացնենք։ Կախված է ներքին և արտաքին զարգացումներից։ Մենք պետք է ճիշտ պահն ընտրենք»,- ընդգծեց Պետրոս Մակեյանը։

Նա նշում է՝ հարմար պահ կարող է լինել, օրինակ, Ղարաբաղյան հարցը. «Իրենք բացահայտ հասկացրել են, որ հողեր են հանձնելու։ Այդ մասին Սերժ Սարգսյանը բացահայտ ասել է և՛ ինքնաթիռի մեջ, և՛ վերջերս էլ «ցավոտ լուծումների» մասին խոսելով։ Սա կարող է լինել լուրջ քաղաքական պահ՝ գործընթաց սկսելու ու այս համակարգից ազատվելու համար»։

Պետրոս Մակեյանը կարծում է, որ իշխանություններն այսօր վախենում են իրենց գործողություններից և նաև վախենում են, որ մարդիկ հրապարակ դուրս կգան. «Նախապես կանխորոշել, թե ինչ կստացվի՝ շատ բարդ է։ Բայց հավաքված մարդիկ տարբեր աշխարհաքաղաքական պատկերացումների տեր են, այդ ամենը դրել են մի կողմ, հավաքվել՝ դա առաջին իմպուլսն է, որ լուրջ ենք տրամադրված։ Մենք այդ գործընթացի համար անհրաժեշտ բազա ունենք՝ ժողովուրդն այս վարչախումբը չի ընդունում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում