Թեհրանում Գերմանիայի դեսպանը, ով ձեռքբերում է անվանել 2015 թ. հուլիսի իրանական միջուկային գործարքը, ասել է, որ այդ միջազգային համաձայնագիրը չպետք է ռիսկի ենթարկվի: «Բեռլինը շատ կարևոր դեր է խաղացել իրանական միջուկային գործարքի ստորագրման գործում, և համաձայնագիրը համարվում է ակնառու ձեռքբերում, որը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Մայքլ Քլոր-Բերհթոլդը, հայտնում է IRNA-ն:
Քլոր-Բերհթոլդի խոսքով՝ իրանական գործարքի իրագործումից հետո Գերմանիան ընդլայնել է իր համագործակցությունն Իրանի հետ:
«ԱՄՆ-ի ձգձգումը Գործողությունների համատեղ համակողմանի ծրագրի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու հարցում նպատակ ունի անհանգստություն ստեղծել և վանել ներդրումները երկրում»,- հավելել է նա:
«Գերմանիան միշտ աջակցել է Գործողությունների համատեղ համակողմանի ծրագրին և հաստատորեն մտադիր է ապագայում շարունակել այդ քաղաքականությունը»,- ասել է դեսպանը: