Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

ԿԳՆ-ի նոր նախագծով հայտնաբերվելու են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաները

«Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգ»-ի նախագծով կներդրվեն մեխանիզմներ, որոնցով կհայտնաբերվեն դպրոց չհաճախած երեխաները, ապա կիրականացվեն համապատասխան քայլեր: ԿԳՆ-ի նոր նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է: Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ  Սյուզաննա Մակյանը:

«Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի» նախագծով սահմանվելու են այն հարաբերությունները, որոնք անհրաժեշտ են կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու համար: Մեր նախարարությունը, համագործակցելով ՀՀ առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ, ներկայացնում է մեխանիզմ՝ հնարավորինս արագ բոլոր երեխաներին ապահովելու կրթությամբ»,-ասաց Մակյանը:

2016-2017 թթ արդյունքներով 260 երեխա կիսատ է թողել ուսումը դպրոցում: Պատճառների շարքում են եղել սոցիալական խնդիրները, հաշմանդամություն ունենալը, ծնողերի անհատական հայեցողությունը՝ կախված որոշ հանգամանքներից: Պաշտոնապես առկա է միայն այն երեխաների թվաքանակը, որոնք ուսումը կիսատ են թողել: Նոր նախագծով ներդրվելու են դպրոց ընդհանրապես չայցելած երեխաների հայտնաբերման մեխանիզմները: ՏԻՄ-երը մինչ օգոստոսի 10-ը պետք է հաշվառեն և դպրոց ներկայացնեն տվյալ տարի մինչ դեկտեմբերի 31-ը 6 տարեկանը լրացող երեխաների անվանացանկը: Սեպտեմբերի 1-15-ը դպրոցն իր ընդունելությանը կհամադրի այդ անվանացանկին և կմուտքագրի էլեկտրոնային կառավարման համակարգ՝ ktak.am: Սեպտեմբերի 15-ի դրությամբ կայքը կունենա բոլոր տվյալները և անհրաժեշտության դեպքում դրանք կուղարկի ՀՀ ոստիկանություն:

«Մինչ այս կար համակարգման խնդիր: Կառավարության որոշմամբ սահմանվելու են բոլոր պատասխանատուները՝ ՀՀ Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման , Առողջապահության , Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, խնամակալության հոգաբարձուների հանձնաժողովը, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր գործառույթը»,-նշեց  Սյուզաննա Մակյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի կարծիքով՝ խնդիրը շատ է կարևորվում, քանի որ կրթությունն այն գործոնն է, որը կարողանում է ընտանիքին դուրս հանել աղքատությունից: «Նախորդ մի քանի տարիներին փորձնական ծրագիր էինք իրականացրել Լոռու մարզում՝ Վանաձորում: Հայտնաբերվել էր դպրոց չհաճախած 220 երեխա: Պատճառներից հիմնականը առողջական խնդիրներն են՝ հաշմանդամություն  կամ զարգացման հապաղում ունենալը: Դպրոցից դուրս մնացած երեխային օգնելու համար պետք է խորապես ուսումնասիրել պատճառները, այնուհետև  համապատասխան մասնագետների աշխատանք՝ ընտանիքների հետ»,-նշեց Մինասյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում