Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Թրամփի «ռուսական դոսյեն» նոր փուլ է մտնում. ի՞նչ է սպասվում ղարաբաղյան ճակատում

ԱՄՆ-ի 2016 թ. նախագահական ընտրությունների գործընթացին Ռուսաստանի միջամտության և Թրամփ-Ռուսաստան հնարավոր կապի ուսումնասիրությամբ զբաղվող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ ամիսներ տևած հետաքննության առաջին արդյունքների հրապարակումը նոր, կարելի է ասել՝ սենսացիոն փաստեր են ի հայտ բերել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի որոշ ներկայացուցիչների ստվերային գործունեության մասին: Այս ողջ պատմության մեջ մեզ, իհարկե, ավելի շատ հետաքրքրում է այն, թե ինչպես կազդեն աղմկոտ այս բացահայտումները ամերիկյան կառավարության կայունության և հետևաբար նաև Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Բայց նախ անդրադառնանք վերջին իրադարձություններին:

Մեղադրանք երեք առանցքային դեմքերի

Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 30-ին, 12 կետերով մեղադրանք է առաջադրվել այս գործով անցնող երկու առանցքային գործիչների՝ նախագահի նախկին թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտին և վերջինս բիզնես գործընկեր Ռիչարդ Գեյթսին: Ըստ մեղադրական եզրակացության, ամերիկացի ազդեցիկ լոբբիստ Մանաֆորտն ու իր գործընկեր Գեյթսը զբաղվել են հանցավոր գործունեությամբ, մասնավորապես՝ կապված են եղել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և իր ռուսամետ «Ռեգիոնների կուսակցության» հետ, «լվացել են» Յանուկովիչից օֆշորային ճանապարհով ստացված գումարները և խուսափել են հարկերից: Մանաֆորտն ու Գեյթսը, որոնք մեղադրականի հրապարակումից ժամեր անց ինքնակամ ներկայացել էին Հետաքննությունների դաշնային բյուրո (ՀԴԲ)՝ հանձնվելով իրավապահ մարմիններին, ազատ են արձակվել դատարանից գրավի դիմաց և հիմա գտնվում են տնային կալանքի տակ:

Իհարկե, մեղադրական եզրակացության մեջ չկա կոնկրետ կետ՝ Մանաֆորտի և Ռուսաստանի անօրինական շփումների մասին, փոխարենը դաշնային դատախազությունը պատրաստել էր անակնկալ Սպիտակ տան ղեկավարության համար: Թրամփի նախընտրական շտաբի նախկին աշխատակից, միջազգային հարցերով խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը ոչ միայն խոստովանել է, որ ժամանակին սուտ ցուցմունք է տվել ՀԴԲ-ի գործակալներին ռուսների հետ իր շփումների առնչությամբ, այլև համաձայնել է համագործակցել «ռուսական միջամտության» հետաքննությամբ զբաղվող մարմինների հետ:

Բացահայտումից հետո Թրամփի վարչակազմն անմիջապես փորձել է տարանջատել իրեն Պապադոպուլոսից. Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, թե նա կամավորության սկզբունքով է աշխատել Թրամփի նախընտրական շտաբում, որոշիչ դեր չի ունեցել և ինքն է պատասխանատվություն կրել իր քայլերի համար: Ի դեպ, հատուկ դատախազ Մյուլլերի հետաքննությունն առնչվում է ոչ միայն հանրապետականների նախկին թեկնածու Թրամփի, այլև նրա մրցակից Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի հետ կապված անձանց գործունեությանը: Ամերիկյան «NBC News»-ը գրում է, որ դատախազության մեղադրական եզրակացության մեջ Մանաֆորտի և Գեյթսի հետ գործակցած լոբբիստական երկու ընկերությունները դասակարգվում են որպես «A» և «B» ընկերություններ, որոնցից առաջինը Mercury Public Affairs-ն է, իսկ երկրորդը՝ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Ջոն Պոդեստայի եղբոր՝ Թոնի Պոդեստայի ղեկավարած Podesta Group ընկերությունն է:

Նշվում է, որ վերջինս հրաժարական է տվել իր պաշտոնից երկուշաբթի օրը, իսկ եղբայրը՝ Սպիտակ տան նախկին ազդեցիկ պաշտոնյա Ջոն Պոդեստան «հետաքննության տակ չի գտնվում»:

Մյուլլերը ձգտում է նախագահի անկմանը

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ, թե արդյոք Մյուլլերի հետաքննության բացահայտումները շրջադարձային կդառնան Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության և ընդհանրապես այս մութ պատմության բացահայտման հարցում, քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ շրջադարձային ոչինչ չկա, որովհետև Թրամփի վարչակազմը ստեղծման առաջին իսկ օրվանից սկանդալների մեջ է ներքաշվում:

Image result for Prosecutor Mueller

Այդ բացահայտումները, որոնց մի մասը, փորձագետի խոսքով, անհիմն են, մի մասն էլ, կարծես թե, ծանրակշիռ հիմքեր ունեն, պակաս արդյունավետ են դարձնում վարչակազմի գործունեությունը, թեև հաշվի առնելով Սպիտակ տան կատարած քայլերը, նույնիսկ այդ «ոչ-էֆեկտիվությունը» կարող է դրական հանգամանք համարվել:

«Ռուսական գործի հատուկ քննությունը մտել է շատ ավելի սկանդալային փուլ: Կան տնային կալանքի վերցված երկու նախկին բարձրաստիճան անձինք, իսկ Թրամփի արտաքին հարաբերությունների գծով նախկին խորհրդականին մեղադրանք է առաջադրվել, որն այս պարագայում ենթադրում է, որ խորհրդականը գաղտնի ցուցմունքներ է տալիս ներկայիս նախագահի դեմ: Առայժմ Սպիտակ տանը հաջողվում է թե՛ իրավական, թե՛ փաստական առումով զերծ մնալ մեղադրանքների հետ ուղղակիորեն կապ ունենալուց, բայց որքան կարող է այդ իրադրությունը կենսունակ մնալ՝ կախված է հատուկ դատախազ Մյուլլերի հետագա քայլերից: Ակնհայտորեն Մյուլլերը ձգտում է նախագահի անկմանը և հետաքննությունն այլևս բավական լայն ծավալներ է ձեռք բերել»,- մեկնաբանեց քաղաքագետը:

Եթե Պապադոպուլոսը սկսի խոսել

Մարտիրոսյանը կարծում է, որ նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավի նախկին աշխատակիցների դեմ առաջադրված մեղադրանքներն առայժմ ուղղակիորեն չեն ազդի վարչակազմի կայության վրա, որովհետև Թրամփի նախկին խորհրդականի արարքը՝ ՀԴԲ-ի աշխատակցին մեկ դրվագով խաբելը, որն ինքնին հանցագործություն է Նահանգներում, կապ չունի Սպիտակ տան հետ: Բայց Թրամփի համար առավել մտահոգիչ հանգամանք է այն, որ Պոպադոպուլոսը համաձայնել է համագործակցել հետաքննության հետ և կարող է իրեն առաջադրված պատիժը մեղմելու դիմաց գաղտնի և մեղադրող փաստեր տրամադրել Հատուկ հետաքննական խորհրդին Թրամփի վարչակազմի և անձամբ Թրամփի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կամ կառավարության հետ ենթադրյալ և հնարավոր կապերի մասին:

«Պապադոպուլոսի ձերբակալությունը հենց սրանով է անչափ կարևոր, և միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունքների այս ամենը կհանգեցնի: Առավել կարևոր է, սակայն, երկու այլ անձանց՝ Փոլ Մանաֆորտի և Ռիք Գեյթսի գործերը, որոնք առավել լուրջ հանցանքներում են մեղադրվում, և որոնք շատ ավելի բարձր դիրք են գրավել նախագահական նախընտրական վարչակազմում: Եթե Պապադոպուլոսը Սպիտակ տան կողմից այսօր ներկայացվում է որպես ինքնագլուխ, անհաջող և չվճարված կամավոր, որն ազդեցություն չուներ Թրամփի անմիջական շրջապատում, ապա նույնը չի կարելի ասել Մանաֆորտի և Գեյթսի մասին: Պետք է նաև նկատի ունենալ, որ Մանաֆորտի դեմ մեղադրանքները չափազանց լուրջ են և կապված են նաև բոլորովին այլ թեմայի՝ Յանուկովիչի վարչակազմին աջակցելու, օֆշորներում չհայտարարագրված գումարներ զետեղելու և երկրում որպես օտարերկրյա պաշտոնական գործակալ չգրանցվելու հետ: Դրանք ծանրագույն դաշնային հանցագործություններ են, որոնք թերևս ներգրավվել են որպես մեղադրանքներ՝ Մանաֆորտին նույնպես գործարքի մղելու և հետաքննության բուն թեմայում գործող նախագահի դեմ փաստեր ձեռք բերելու համար: Սա, անշուշտ, ենթադրություն է կամ կանխատեսում, բայց պատկերն այս պահին այդպիսին է ոմանց հառնում»:

Թշնամին մահացու ծուղակներ է պատրաստում մեզ համար

Հայկ Մարտիրոսյանը մեր խնդրանքով անդրադարձավ նաև Պոդեստաների ընտանիքի առնչությանը այս գործին և այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները, մասնավորապես Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այս համատեքստում ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Podesta Group-ի ղեկավար Թոնի Պոդեստան «Ադրբեջանի լոբբիստն է» և ներգրավված է եղել «մութ գործարքների» մեջ նաև Ադրբեջանի ղեկավարության հետ:

Քաղաքագետի խոսքերով՝ Podesta Group-ի հետ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության կապերի մասին մատնանշումն ամենևին էլ բացահայտում չէ, քանի որ ընդհանրապես լոբբիստական կազմակերպությունները պարտավոր են հրապարակել իրենց դոնորների ցանկը և գործարքի տվյալները: Փորձագետն ավելի կարևոր է համարում տարածաշրջանում Ադրբեջանի դերի և ազդեցության մեծացումը, որն իր կարծիքով՝ «անտեսում ու հեգնում են Հայաստանում մեծամիտ տգիտությամբ», և եթե Հայաստանը չսթափվի և արմատապես չփոխի իր մոտեցումները, կարող է անդառնալի աղետի առջև կանգնել:

«Պոդեստա եղբայրների՝ Ալիևին ցուցաբերված աջակցության և հնարավոր չհայտարարագրված առավել մեծ գումարների հանգամանքի մասին ես անձամբ մի քանի անգամ խոսել եմ դեռևս ԱՄՆ նախագահական նախընտրական շրջանում: Հիլարի Քլինթոնի նախընտրական վարչախմբի ղեկավարն էր Ջոն Պոդեստան, որն ինքն է իրականում Podesta Group-ի հիմնական ստվերային դերակատարը, իսկ այդ ընկերությունն ամենախոշոր լոբբիստական կազմակերպություններից մեկն է ԱՄՆ-ում: Ադրբեջանի վարչախմբի և Թուրքիայի կառավարության հետ ունեցած հենց այս կապերն էին ինձ համար Քլինթոնի թեկնածության երեք ամենավտանգավոր հանգամանքներից մեկը և այդ մասին ես բարձրաձայնել եմ: Եթե ես գիտեի այդ մասին, ապա Վաշինգտոնում դրա մասին տեղյակ էին հարյուրավոր մարդիկ և պետք է որ հայկական հանձնախմբերն էլ տեղյակ լինեին: Հիմա պարզապես այդ տեղեկատվությունը հասանելի է դառնում հասարակության լայն շրջանակներին: Ընդամենը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի վրա առկա ճնշմանը, ապա դա կարելի է «բարոյական ճնշում» անվանել: Իսկ ինչպես գիտենք՝ թե՛ «բարոյական հաղթանակները» և թե՛ «բարոյական ճնշումներն» իրական կյանքում առոչինչ են: Ադրբեջանն այլևս հզոր պետություն է, սեփական ազգային շահի խոր գիտակցությամբ և իմաստուն, հեռահար ու հանցավոր լուրջ հայացքներով և քաղաքականությամբ: Խելացի հզորներին չեն ճնշում: Նրանց հետ լեզու են գտնում: Ադրբեջանն այսօր տարածաշրջանային խաղացող է դառնում և թեև դա անտեսում ու մեծամիտ տգիտությամբ հեգնում են Հայաստանում, բայց փաստն այն է, որ մեր թշնամին մեզ այլևս գերազանցում է բազում չափանիշներով և մեզ համար լրջագույն ու մահացու ծուղակներ է պատրաստում: Եվ եթե Հայաստանը չսթափվի և արմատապես չփոխի իր դիրքրոշումներն ու վարքագիծը, ապա անխուսափելիորեն կկանգնի անդառնալի աղետի առջև»:

Ղարաբաղը ամերիկյան առաջնահերթություն չի լինի մինչև մոտալուտ պատերազմը

Նախագահ Թրամփի վարչակազմի շուրջ ստեղծված այս իրավիճակն ինչպե՞ս կազդի Վաշինգտոնի արտաքին քաղաքականության վրա՝ մասնավորապես մեր տարածաշրջանի և Հայաստանի ուղղությամբ: Այս ամենն ինչպե՞ս կազդի հատկապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգների ակտիվության վրա:

Պատասխանելով հարցին՝ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ Միացյալ Նահանգներն ամենևին ակտիվ չէ Արցախի հարցում:

«Արցախյան խնդիրն ամերիկյան առաջնահերթություն չէ և մինչև առաջիկա ու մոտալուտ հայ-ադրբեջանական խոշոր պատերազմը՝ այդպես էլ չի լինի առաջնահերթություն»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ Թրամփի վարչակազմի ներսում «քաոս» է տիրում, ապա Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ քաոս չկա:

«Թրամփն իր վարչակազմը կառավարում է երկաթյա ձեռքով և հաշվի չի նստում որևէ հանգամանքի հետ՝ իհարկե, խոշոր արդյունաբերողների և արդյունահանողների քմահաճույքներից բացի: Արդյունաբերական հզորագույն լոբբիներն այսօր Թրամփի միջոցով հեղափոխություն են կատարում երկրում և դրա հետևանքներն ամերիկացիները, ցավոք, դեռևս երկար են զգալու: «Քաոսն» իրականում ամերիկյան մամուլում է, որտեղ գերիշխող դեմոկրատական լրատվամիջոցները Թրամփի դեմ պայքարում են նույն ոգով, որով հանրապետականները ընդամենը մի քանի տարի առաջ փորձում էին ծնկի բերել նախագահ Օբամային: Թրամփը, իհարկե, այս առումով շատ ավելի խոցելի է, քան Օբաման և հաճախ անում է քայլեր, որոնք ամենևին ձեռնտու չեն կարող համարվել հենց ամերիկյան շահերի տեսանկյունից, բայց դա դեռ չի նշանակում, որ Սպիտակ տանը քաոս է տիրում, կամ որ հաջորդ ամիս նախագահը կհեռացվի պաշտոնից: Դրսից մի տեսարան է բացվում, բայց ներսի իրականությունը, անշուշտ, բոլորովին այլ է»,- եզրափակեց Հայկ Մարտիրոսյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում