Ժիրայր Սէֆիլյանի կոչին արձագանքած հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնող խումբն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իր ընդունած հռչակագիրը, որով մասնավորապես հռչակվում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի ստեղծումը։
Ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ նպատակը համապետական մոբիլիզացիա ապահովելն է, ու մեզ կհաջողվի: