Նոյեմբերի 2-ին, ժամը 23:40-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Սարահարթ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 8-րդ կմ-ին «Mersedes C180» մակնիշի պետհամարանիշով (վարորդ՝ 1983 թ. ծնված Տ. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու փակել գազի բալոնի փականը: