Mercedes-Benz ընկերությունը կցուցադրի A-Class հեթչբեքի նոր սերունդը 2018 թվականին։ Մոդելը հանրությանը կներկայացվի Ժնևի ավտոսրահում։ Այս մասին հայտնում է Autocar-ը։
Պարբերականի տվյալներով՝ մեքենան ճանապարհային փորձարկումների եզրափակիչ փուլն է անցնում։ Մեքենան կստանա թափքի նոր դիզայն, կդառնա նորույթներով հանդերձվածության առումով ավելի հարուստ։ Սպասվում է, որ Mercedes-Benz A-Class-ի համար կառաջարկվի սարքավորումների թվային պանել, սենսորներով ղեկ, կիսաավտոնոմ վարման որոշ համակարգեր։
Շարքում կներառվեն բենզինային և դիզելային շարժիչներով մեքենաներ, ինչպես նաև հիբրիդներ։
Նորույթի՝ վաճառքում հայտնվելու ժամկետները չեն անվանվում։