Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Պաշտոնյաների երեխաներն այլևս գիտնական չեն լինելու, լինելու են իմպոտենտ, կարճատես, միասեռական

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Ի՞նչ կարծիք ունեք այս օրենքի նախագծի վերաբերյալ։

– Նախագիծը երկու հիմնական պատճառ ուներ. նախ՝ զանազան պատճառաբանություններով ծառայությունից խուսափողները բավական շատ էին, և երկրորդ՝ անձնակազմը չէր հերիքում: Առաջինը բարոյական հարց է, երբ խուսափում են ծառայությունից և զանազան պատճառաբանություններով ազատվում: Ցավալին այն է, որ ԱԺ պատգամավորների, նախարարների և նրանց որդիների մեծ մասը տարբեր պատճառաբանություններով խուսափել են ծառայությունից։ Բազմաթիվ են օրինակները: Իհարկե, ես կիսում եմ այն մտահոգությունները, որ գիտությանը մեծ վնաս է հասցվելու այս օրենքով, բայց այստեղ էլ մի քանի հարցեր կան։ Իսկ արդյոք բոլորը, ովքեր օգտվում էին տարկետումից, զբաղվո՞ւմ էին գիտությամբ, թե՞ պարզապես դրա անվան տակ տարկետում էին վերցնում: Իհարկե, մեծ մասը դրա անվան տակ թեկնածուական թեզեր էր գրում, ասպիրանտուրա և այլն: Ուզում եմ ասել, որ իհարկե սրանով գիտությանը վնաս հասցվում է, բայց գիտությանը միայն սրանով չէ, որ վնաս է հասցվում, և գիտությանը վաղուց վնաս հասցվել է, քանի որ նախ՝ հարց է, թե որտեղ են մեր գիտնականները, ապա՝ իսկ որտե՞ղ է պետք գալիս մեր գիտությունն ընդհանրապես: Մենք չունենք արդյունաբերություն, չունենք վերամշակման մեծ գործարաններ, որտեղ պետք գա Հայաստանի գիտությունը: Վերջին քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները երկիրը վերածեցին մանր առևտրականների երկրի: Այսօր Հայաստանը վերածվել է արտահանման մեծ շուկայի, մենք հիմա միայն արտահանում ենք աշխատուժ՝ ներառյալ գիտական ներուժ: Մենք գիտական ներուժը վաղուց ենք կորցրել, նայեք՝ բուհերի ծրագրերը շեղված են, ոչ լիարժեք են, և չկան բազաներ, լաբորատորիաներ, պրակտիկ գործունեության համար պայմաններ: Այսքանից ելնելով հստակ կարող եմ ասել՝ մնում է արդարության հերթը, որ բոլորը պետք է ծառայեն:

– Կարծում եք՝ պաշտոնյաների երեխաները, ովքեր մինչև հիմա խուսափել են ծառայությունից, այս օրենքով խուսափելու տեղ չե՞ն ունենալու և չե՞ն կարողանալու մանևրել:

– Իհարկե, ունենալու են: Առաջիկա տարիներին պաշտոնյաների երեխաներն ամենայն հավանականությամբ կունենան տարբեր առողջական խնդիրներ՝ աչքի խնդրից մինչև իմպոտենցիա և այլ խայտառակ խնդիրներ, որոնք արդեն նախատեսված են օրենքով ազատման համար, նեգոդնի: Պաշտոնյաների երեխաներն այլևս գիտնական չեն լինելու, լինելու են իմպոտենտ, կարճատես կամ միասեռական:

– Պաշտպանության նախկին նախարարի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, գրեթե ամեն օր ֆեյսբուքում գրառումներ է անում՝ կարծես թե ակնարկելով հենց Վիգեն Սարգսյանին: Այս ամենը որքանո՞վ է հարվածում Վիգեն Սարգսյանին՝ որպես պաշտպանության նախարարի:

– Չեմ կարծում, թե Ռուզան Խաչատրյանի գրառումը վերաբերում է հենց Վիգեն Սարգսյանին, քանի որ հասցեագրված չէ: Ես կարծում եմ՝ Ռուզան Խաչատրյանը ուղղակի ԱԺ չծառայող պատգամավորներին ձեռք է առել, մեր շրջապատում քննարկվում է, որ գուցե Շարմազանովի՞ն նկատի ունի: Բանակում այսօր կան գեներալներ, ովքեր ծառայել են, սակայն բանակի «հերն անիծում են», և այստեղ հարց է առաջանում՝ նրա՞նք են ավելի շատ օգուտ տվել բանակին, թե՞տարկետմամբ չծառայածները: Իհարկե, տարկետմամբ չծառայողները բանակին ավելի օգուտ են տվել, քանի որ վնաս չեն տվել, իսկ արդարադատությանը, ժողովրդին, գիտությանը, տնտեսությանը ինչքան վնաս են տվել այդ գեներալները:

Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանին, նա ծառայել է, սպայական կոչում ունի, և եթե առաջնագծում չի ծառայել, ծառայել է նախարարությունում, զինվորը պետք է ծառայի նախարարությունում: Բացի այդ, Վազգեն Մանուկյանը հավանաբար բանակում ծառայած չէր, ինքը զինվորական չէր, բայց այն ժամանակների ամենալավ պաշտպանության նախարարն էր, նա խելացի էր, ճիշտ և խելացի քաղաքականություն էր վարում, և հենց նրա պաշտոնավարման ընթացքում էր, որ ազատագրվեցին մեր պատմական շրջանները, որոնք այսօր սակարկման առարկա են: Եվ բանակն այն ժամանակ դարձավ բանակ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ ԼՂ խնդրում ցավոտ լուծումներ են սպասվում: Ի՞նչ է ակնարկում նա:

– Սերժ Սարգսյանը աժիոտաժ է ստեղծել, բայց նա երբեք չի ասել, որ հողերը հանձնում ենք: Նա շախմատային խաղի նման է վարվում. Սերժ Սարգսյանը չէ, ով էլ ուզում է լինի՝ չի կարող հանձնել, քանի որ Արցախի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ իրենց փոխարեն անհատները լուծեն այդ հարցը, այդ թվում նաև Հայաստանի իշխանավորները: Այդ հարցը մեկընդմիշտ լուծված է և փակված: Արցախը իր ներկայիս տարածքներով ապրելու է ազատ և անկախ: Արցախի միակ նպատակը մայր Հայաստանի հետ դե յուրե միանալն է, դե ֆակտո միացած է: Սա է մեր խնդիրը, մենք ուրիշ նպատակ չունենք: Եվ որևէ մեկը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, չի կարող հարցին այնպիսի լուծում տալ, որ մեզ համար ցավոտ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում