Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն Հայաստանի միանալը հնարավոր է միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Նախագծի անդամ-երկրների հետ պայմանագրի համաձայն՝ Բաքու-Թբիլիսի-Կարսի հետ կապված գործողությունների համատեղ ընկերություն կստեղծվի»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը կառուցվել է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։ Միջանցքի առավելագույն թողունակությունը կկազմի տարեկան 17 մլն տոննա բեռ։
Սկզբնական փուլում այդ ցուցանիշը կգտնվի 1 մլն ուղևորի և 6.5 մլն տոննա բեռի մակարդակի վրա։ Սկզբում երկաթուղու շահագործման մեկնարկը ծրագրված էր մինչ 2016 թվականի վերջ, սակայն այնուհետև ժամկետը տեղափոխվել է 2017 թվականի երկրորդ կես։