Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողներն այսօր փակել էին Երևան-Էջմիածին մայրուղու՝ «Զվարթնոց» օդանավակայանին հարող խաչմերուկը: Ծնողները պահանջում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, որպեսզի պարզաբանում ստանան, թե ինչպես է ստացվել, որ իրենց դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակվել է Փարաքարի հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մակարյանը: