Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին բոլոր մուսուլմաններին Իսրայելի դեմ պայքարի կոչ է արել։ Այդ մասին նա գրել է նամակում, որը հասցեագրել է Մուսուլման գիտնականների միջազգային միությանը։
Իրանցի առաջնորդն ընդգծել է, որ Իսրայելի ոչնչացման անմոռանալի պարտականությունը դրված է ողջ մուսուլմանական աշխարհի ուսերին։
Անգլերենով գրված նամակը հրապարակվել է Ալի Խամենեիի պաշտոնական կաքում։
Խամենեին ընդգծել է «զավթիչ սիոնիստական ռեժիմի դեմ պայքարի տարբեր մեթոդների կիրառման անհրաժեշտությունը»։
Իրանցի առաջնորդի խոսքով՝ «Պաղեստինի փրկության մասին աստվածային խոստումը երաշխավորում է այդ պայքարում վերջնական հաղթանակ»։