Թուրքիայի Հանրային վերահսկողության կոմիտեն մտադիր է ստեղծել թյուրքալեզու պետությունների մարդու իրավունքների պաշտպանների միավորում: Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը, հավելելով, որ նոր ստեղծվելիք միավորման մեջ մտնելու է նաև Ադրբեջանը:
Նշվում է, որ նոր նախաձեռնությունը թուրքական կողմը սկսել է Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ խորհրդակցելուց հետո:
Այս կապակցությամբ արդեն ընթացիկ տարվա վերջում նախատեսվում է հանդիպում անցկացնել Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ՄԻՊ-երի մասնակցությամբ: