Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ Ռուսաստանը և Իրանը կարևոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Թեհրան է ժամանել, որտեղ նախատեսվում են բարձրագույն մակարդակով Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ բանակցություններ:
Իրանի նախագահը ՌԴ ղեկավարի հետ հանդիպումից առաջ ասել է. «Մեզ համար շատ հաճելի է, որ բացի երկկողմ հարաբերություններից՝ մեր երկու երկրները կարոր դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»: