Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը և նրա ռուս գործընկերը կարևորել են Սիրիայի Դիմադրության շարժամն աջակցելու և ահաբեկչրության դեմ պայքարի հարցերը:
Ինչպես հայտնում է IRNA լրատվական գործակալությունը՝ Վալերի Գերասիմովը և Մոհամմադ Բաքերին քննարկել են Իրանի և Ռուսաստանի պաշտպանական դիվանագիտությանը և ահաբեկչության հակազդմանն առնչվող հարցեր:
Մատնանշելով երկու երկրների զինված ուժերի միջև վերջին երկու տարում լավ գործակցային հարաբերությունները՝ Բաքերին իր դրվատանքն է հայտնել Ռուսաստանում բանակային միջազգային զորախաղերի անցկացմանը և դրանց մասնակցելու Իրանին հրավիրելու իրողությանը, քանի որ այդ զորախաղերը կբերեն երկու երկրների միջև գործակցային հարաբերությունների ընդլայնմանը: Իրանցի բարձրաստիճան զինվորականը հույս է հայտնել, որ առաջիկայում առիթ կունենան հանդիպելու Մոսկվայում:
Գերասիմովը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև պաշտպանական և ռազմական ոլորտներում գործակցության ներկա մակարդակով:
Երկու բարձրաստիճան պաշտոնյաները նաև մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում ահաբեկչության հակազդման և տարածաշրջանում արտասահմանյան միջամտության համատեղ կանխարգելման հարցերի շուրջ:
Կարևորվել են նաև պաշտպանական ոլորտում գործակցության խորացման, անվտանգության, արդյունաբերության, հետազոտությունների և կրթության հարցերը: