Լրագրողների համար ստեղծվում է երեք միջավայր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Լրագրողներին ԱԺ-ում կհատկացվեն առանձին տարածքներ՝ ժամանակակից տեխնիկայով հագեցած, որտեղ կլինի նորմալ ինտերնետ, համակարգիչներ, պատշաճ աշխատանքային պայմաններ, նորմալ լուսավորություն և այլն։ Կստեղծվի ժամանակակից մեդիամիջավայր, որտեղ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը կարող է ներկա գտնվել, աշխատել, դիտել հանձնաժողովների և ԱԺ նիստերը», -ասաց Արա Սաղաթելյանը։