Մենք սարից իջած վայրենիներ չենք, որ պետք է տղամարդը կնոջը ծեծի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին:
«Ինչ ա նշանակում «քֆուր» են կերել, ինչպես մի քանի անգամ ասվել է, Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենքի նախագծում կան վիճահարույց կետեր»,-ասաց ԱԺ փոխնախագահը: