Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Սերժ Սարգսյանը գնում է վճռորոշ խոսակցության

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի»-ին, որի առյուծի բաժինը տնտեսական հարցերն են և մեկ հարց՝ սպառազինության մատակարարման վերաբերյալ: Հարցազրույցը փաստորեն հաջորդում է Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի ազդարարմանը, որը տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանում Հայաստանի օրերի բացման առիթով:

Այդպիսով, Սարգսյանի տնտեսական հարցազրույցը փաստորեն նախորդում է այցին՝ թերևս ընդգծելով, որ մոսկովյան այցը կրելու է տնտեսական բնույթ, դրա ընթացքում կքննարկվեն տնտեսական հարցեր: Մյուս կողմից՝ հատկանշական է, որ տնտեսական հարցազրույցը տեղի է ունենում Հայաստանում ԵՏՄ վարչապետերի հավաքից հետո, որի ընթացքում Հայաստան էր ժամանել ՌԴ վարչապետ Մեդվեդևը՝ պաշտոնական այցով: Մեդվեդևի այցը դիտարկվում էր նաև, այսպես ասած, ներիշխանական-քաղաքական հանգուցալուծումների համատեքստում, որ սպասվում են 2018-ի ապրիլի հետ կապված՝ որպես հնարավոր աջակցություն վարչապետ Կարեն Կարապետյանին:

Այդ տեսանկյունից ուշագրավ է, որ դրանից հետո Սերժ Սարգսյանը հարցազրույց է տալիս ռուսական պաշտոնական քարոզչամիջոցին՝ Մոսկվա այցից առաջ, որտեղ անում է ուշագրավ շեշտադրումներ նաև ներդրումային հեռանկարների իմաստով՝ խոսելով թե՛ հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի, թե՛ Համահայկական ներդրումային հիմնադրամի, թե՛ Հայաստանի ներդրողների ակումբի մասին: Ի դեպ, վերջինը համարվում է Կարեն Կարապետյանի ներիշխանա-քաղաքական հենարանը, որ կազմված է ռուսաստանահայ մեծահարուստներից:

Սերժ Սարգսյանը գործնականում փորձում է ցույց տալ, որ այդ ամենն իր վերահսկողության տակ է, և ինքն է տիրապետում իրավիճակին: Բացառված չէ, որ մոսկովյան այցի ընթացքում Սարգսյանը պետք է քննարկի այդ հարցերը կամ, այսպես ասած, շարունակի Մեդվեդևի այցով սկսված որոշակի քննարկում Պուտինի հետ:

Դեռևս ընթացիկ տարվա մարտին, նախընտրական շրջանում այց կատարելով Մոսկվա, Սերժ Սարգսյանը նկատելիորեն ստացավ Պուտինի «քարտ-բլանշը» անցումային շրջանի համար: Դրանից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց Հայաստանի ներդրողների ակումբի և ամեն օր գոլ խփելու մտադրության մասին: Դրան զուգահեռ՝ Սերժ Սարգսյանն Արցախում հայտարարում էր, որ ամենից գերական անվտանգությունն է, և ինքն այնտեղ է, որտեղ, եթե պատկերավոր ասենք, ամենահարմար դիրքն է այդ ոլորտում գոլ խփելու համար: Այդպիսով, որոշակիորեն ուրվագծվում էր ներիշխանական մրցակցության զուգահեռը՝ անվտանգություն և տնտեսություն. Սերժ Սարգսյանն իր պլանների համար շեշտը դնելու էր անվտանգության վրա, Կարեն Կարապետյանը՝ տնտեսական հարցերի:

Նոյեմբերին Մոսկվա մեկնելուց առաջ Սարգսյանը փաստորեն «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում միավորում է տնտեսությունն ու անվտանգությունը: Ինչի՞ց է առաջացել այդ անհրաժեշտությունը՝ դժվար է ասել, սակայն չի բացառվում, որ Մեդվեդևը երևանյան այցի ընթացքում «բացել» է թեմա, որը Սարգսյանը Մոսկվա այցի ընթացքում կշարունակի քննարկել Պուտինի հետ: Ընդ որում, հետաքրքիր է, որ Սարգսյանը շեշտը դնում է տնտեսության վրա, և չի բացառվում, որ Ռուսաստանը այդ իմաստով գերակա է համարում Հայաստանի տնտեսական վիճակը և անվստահություն է հայտնում դրան տիրապետելու Սերժ Սարգսյանի կարողության մասով՝ նկատի ունենալով այն, որ Սարգսյանն այդպես էլ չի կարողանում Հայաստանը դուրս բերել տնտեսական փոսից:

Ըստ ամենայնի, դատելով հարցազրույցի շեշտադրումներից, Սարգսյանը նոյեմբերի կեսին Պուտինին կփորձի հավաստիացնել կամ համոզել, որ ինքն էլ կարող է տնտեսական գոլեր խփել և, այսպես ասած, թեթևացնել Հայաստանի տնտեսական վիճակի համար ՌԴ պատասխանատվությունը, քանի որ Պուտինը այդ իմաստով Հայաստանին, այսպես ասած, «հովանավորելուց» հրաժարվել է վաղուց:

Ի դեպ, Սարգսյանի հարցազրույցում ուշադրություն է գրավում և այն, որ գրեթե չկա անդրադարձ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրին, որի ստորագրությունը սպասվում է նոյեմբերի վերջին Բրյուսելում: Այդ կապակցությամբ կա ընդամենը մեկ հարց ատոմակայանի հետ կապված, որտեղ Սարգսյանը պաշտպանում է ԵՄ-ի հետ համաձայնագիրը և կեղծ որակում խոսակցությունը, թե այն ենթադրում է հայկական ատոմակայանի փակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում