ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի և դրա հետ կապված մի քանի տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։ Համաձայն ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության՝ պատժամիջոցների տակ է հայտնվել, մասնավորապես, պահակազորի հրամանատար, գեներալ Մուհամմադ Ալի Ջաֆարին։
Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր Իրանի հանդեպ ամերիկյան վարչակազմի մասշտաբային ռազմավարությունը։ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը բազմիցս խախտել է միջուկային գործարքի պայմանները։
Իսլամական հեղափոխության պահակազորը ներառվել է նաև կազմակերպությունների ցուցակում, որոնք աջակցում են ահաբեկչությանը։ Հոկտեմբերի սկզբին Թեհրանը հայտարարել էր, որ պատասխան միջոցառումներ կսահմանի, եթե ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ ներմուծի ընդդեմ Իսլամական հեղափոխության պահակազորի։