Հելոուինը հազարամյակների պատմություն ունի` սկսած կելտական Սամհեյն փառատոնից և ավարտած Բոլոր սրբեր օրով (All Hallows Evening – այստեղից էլ անվանումը`Halloween)։ Այսօր այն ակտիվ նշում են ԱՄՆ–ում և Կանադայում, տոնն աստիճանաբար տարածում է գտնում նաև Հայաստանում:
Հելոուինն այդքան էլ միանշանակ չէ ընկալվում Հայաստանում։ Ոմանք այն համարում են հակաքրիստոնեական: Այնուամենայնիվ տոնի պաշտպանները հիմանականում երիտասարդներն են: